Ողջույն, ես Վահեն եմ։ Արդեն շուրջ չորս տարի զբաղվում եմ լուսանկարչությամբ, վարում դասընթացներ և ստեղծագործում ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում՝ շուրջ 11 երկրում։
Ունեմ հարսանեկան լուսանկարչության հարուստ փորձ։ Ստեղծագործում եմ ֆիլմային և վինտաժային ոճով՝ առաջնային համարելով անկեղծ զգացմունքներն ու էմոցիաները։
Ինձ համար լուսանկարչությունը ոչ թե պարզապես մասնագիտություն է, այլ ապրելակերպ։
Մեծ սիրով կստեղծագործեմ նաև ձեր կարևոր օրը։
Սիրով ներկայացնում եմ իմ պորտֆոլիոն։

